Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել վերակնքել Շենգենյան համաձայնագիրը՝ Եվրամիություն անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով՝ գրում է Le Figaro-ն:
Ղազախստանի ու ԵԱՏՄ-ի միջև 2015-ի առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունը նվազել է 21 տոկոսով և կազմել 3,43 մլրդ դոլար՝ ըստ Ղազախստանի ազգային տնտեսության վիճակագրության հանձնաժողովի տվյալների։
Հուլիսի 1-ից անալոգային հեռուստաալիքները ամենայն հավանականությամբ չեն անջատվի, չնայած թվայնացման ժամանակացույցով նախատեսված է, որ մեկուկես ամսից Հայաստանը պետք է ամբողջությամբ անցում կատարի թվային հեռարձակման:
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ տարածքում բիզնեսը դեռ երկու տարի կարող է աշխատել ազգային օրենսդրության հիման վրա՝ նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրությունում:
Մասնավոր ոչ առևտրային նշանակության տրանսֆերտների դինամիկայում բացասական միտումները մարտին շարունակվել են: Հունվարին դրամական փոխանցումները Հայաստան նվազել էին տարեկան կտրվածքով 45,4 մլն դոլարով, փետրվարին՝ 37,7 մլն դոլարով:
Եվրոպան հույս ուներ, որ Թուրքիան աշխարհամասին կօգնի հրաժարվել ռուսական վառելիքից, սակայն Անկարան այլ պլաններ ունի՝ գրում է Foreign Policy-ը, հոդվածը վերնագրված է «Թուրքիայի անիմաստ գազային խաղը»։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...